Ըստ parliamentmonitoring.am կայքի՝ փետրվարի 3-ին մեկնարկող խորհրդարանական քառօրյայի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու 2 հոգանոց «ժառանգություն» խմբակցությունը. խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ` ուսանելու, իսկ Թևան Պողոսյանը տարեվերջին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Եթե նա չի հրաժարվել իր այդ մտադրությունից, ուրեմն, համաձայն ԱԺ կանոնակարգի, այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահն էլ` պատգամավորներին, քառօրյայի առաջին օրը: Եթե դրան հաջորդող 15 օրվա ընթացքում Թևան Պողոսյանը չվերանայի մանդատից հրաժարվելու իր մտադրությունը, նրա դիմումը կհամարվի ընդունված: Այսքանով, սակայն, «Ժառանգության» ինտրիգը չի համգուցալուծվի. ո՞վ կփոխարինի նրան «Ժառանգություն» խմբակցության կազմում` պարզ չէ: Թևան Պողոսյանի մանդատը կարող է կռվախնձոր դառնալ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համամասնական ցուցակի անդամների միջև:
ՀՅԴ խմբակցությունում թափուր մնացած մանդատի հարցը լուծվեց հեշտ ու արագ: Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուց հետո Դաշնակցությունը որոշեց մանդատը փոխանցել համամասնական ցուցակի 9-րդ համարին` Միքայել Մանուկյանին: Նա եղել է 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, թեպետ դրա ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել: Նորից պատգամավոր դառնալու առթիվ քառօրյայի առաջին օրը նիստը նախագահողը կշնորհավորի նրան: